5000
Գոհ հաճախորդներ
14
Տարի Ձեզ հետ
8640
Կահույքի տեսականի
870
Ջահերի մոդելներ

Այն ժամանակ Հայաստանում պահանջարկ կար ստեղծել դիզայնի ծառայություններ առաջարկող ստուդիա, որը կօգնի մարդկանց ընդգծել իրենց ինտերիերը՝ ստեղծելով ներդաշնակ մթնոլորտ։ Սկզբում ընկերությունը զբաղվում էր բնակարանների նախագծմամբ, այնուհետև սկսեց արտադրել կահույք, ջահեր, դեկորատիվ աշխատանքներ, ներմուծում և արտահանում: Ներկայացնում ենք աշխարհահռչակ ապրանքանիշեր: Մենք սերտորեն համագործակցում ենք արտերկրում հայտնի դիզայներների հետ։ Մեր պորտֆոլիոյի մեջ են մտնում ինտերիերի և արտաքին դիզայնի բազմաթիվ նախագծեր (ռեստորաններ, հյուրանոցներ, բանկեր, խանութներ, բնակարաններ , և այլն): Մենք առաջարկում ենք աննախադեպ դիզայներական կահույք: Նախագծում ենք կահույք, որը բավարարում է հաճախորդների բոլոր պահանջները` մասնակցելով արտադրության յուրաքանչյուր փուլին` դիզայնից մինչև վերջնական արտադրանքի առաքում: Գաղափարը դարձնում ենք իրականություն՝ օգնելով հաճախորդներին ներկայացնել իրենց ոճը ճիշտ և գեղեցիկ: Բացի կահույքից Style Studio-ն ներկայացնում է բնակարանի կահավորման այլ պարագաներ՝ ջահեր, լուսամփոփներ, լամպեր, LED լույսեր, դեկորատիվ աշխատանքներ - քանդակներ, գեղանկարներ, հայելիներ, ժամացույցներ, վիտրաժներ և այլն: Աշխատանքները տարվում են Եվրոպական արտադրության բարձրորակ նյութերով և մեքենաներով, Աշխատանքներն իրականացվում են վերապատրաստված կահույքագործների դիզայներների կողմից։ Տեսականին առանձնանում է բարձրորակ հատկանիշներով և շլացուցիչ հմայքով։ Ցուցասրահի տեսականին պարբերաբար թարմացվում է։ Կան նաև հատուկ առաջարկներ և զեղչեր: Հոգալով հաճախորդների և գործընկերների հարմարավետության մասին՝ ստուդիան ներդրել է առաքման ծառայություն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Մեր առաջարկները ողջամիտ են և մատչելի բոլորի համար: