Մենք տրամադրում ենք  դիզայներական խորհրդատվություն. հատուկ ծրագրերով վիզուալ ներկայացնում ենք հաճախորդի ինտերիերի պատկերը՝ առաջարկելով ինքնատիպ դիզայներական լուծումներ:

Մեր պորտֆոլիոն ներառում է ինտերիեր և էքստրերիեր դիզայնի բազմաթիվ նախագծեր (ռեստորաններ, հյուրանոցներ, բանկեր, խանութներ, բնակարաններ և այլն): Տրամադում ենք ձեր կառույցի լիարժեք նախագիծը և ավարտին պատկերը, որի վրա հիմնվելով կարելի է սկսել շինարարական աշխատանքները: Մինչ շինարարությունը դիզայներական ծառայություններից օգտվելու դեպքում դուք կազատվեք ընթացիկ հուզական և ֆինանսական խնդիրներից և ծախսերից, որոնք առաջանում  են սխալների, ոչ ճիշտ նախագծման և հաշվարկների արդյունքում:

Մեր մասնագետները կօգնեն ձեզ ստեղծել ներդաշնակ միջավայր՝ ձեր նախասիրություններին և ճաշակին համահունչ: